![]() Նոր ամենագնաց Ford-ի բրազիլական մասնաճյուղից Կիրակի, 9 փետրվարի, 2020 թ. Ford-ին պատկանող բրազիլական Troller ընկերությունը, ներկայացրել է հարավամերիկյան շուկայի համար նախատեսված TX4 կոմպակտ ամենագնացը: Այն տրամաբանորեն զարգացնում է 2001 թվականից թողարկվող T4 մոդելի գաղափարախոսությունը: Իր նախորդից TX4-ը տարբերվում է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և հատուկ արտաճանապարհային սարքավորումների առկայությամբ:
Troller T4 շարքի ամենագնացների հիմքում ընկած է Ford Ranger պիքապի կարճեցված տարբերակը: Կապոտի տակ տեղ է գտել 3.2 լիտր ծավալով 5-գլանանոց Duratorq տուրբոդիզելային շարժիչը, որը զարգացնում է 200 ձ.ուժ հզորություն և 470 Նմ ոլորող մոմենտ: TX4-ի վրա տեղարդված է նաև Ford-ի ֆիրմային 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը:
Troller TX4-ը ստացել է արտաճանապարհային սարքավորումների հագեցած փաթեթ: Առջևում և հետնամասում տեղադրված են կոշտ կամրջակներ, առկա է էլեկտրոնային կառավարմամբ բաշխիչ տուփ, հետևի դիֆերենցիալի բլոկավորման հնարավորություն, ընդ որում վարման տարբեր ռեժիմները, այդ թվում՝ 4x4 High և 4x4 Low տարբերակները կարելի է ընտրել մինչև 120 կմ/ժ արագությամբ ընթանալիս: Բացի նշվածից TX4 մոդիֆիկացիան համալրվում է ուժային թափարգելներով, շնորկելով, 245/70 R17 չափսի Pirelli «ցեխային» անվադողերով, ուժեղացված ոտնահենակներով և լուսավորման լրացուցիչ սարքավորումներով: Նոր ամենագնացի հիմնական առանձնահատկությունը թափքի կոմբինացված ներկվածքն է՝ կապտականաչավուն, կապտադարչնագույն կամ կապտամոխրագույն: Սրահում հարմարավետության օպցիաներից հիշատակման են արժանի երկգոտի կլիմատ-կոնտրոլը, 6,75-դյույմանոց դիսփլեյով մուլտիմեդիա համակարգը, Apple CarPlay և Android Auto համակարգերը և հայելիների էլեկտրակառավարման ֆունկցիան: Նստատեղերը լրամշակված են կաշվի դիմացկուն փոխարինիչով: Ամբողջ սրահն ու օդափոխիչ դեֆլեկտորները առանձնանում են նարնջագույն շեշտադրումներով:
Troller TX4-ն արդեն իսկ առաջարկվում է հարավամերիկյան վաճառակետերում: Մինչև ընթացիկ տարվա ավարտը Ford-ը նախատեսում է թողարկել Bronco «գլոբալ» շրջանակային ամենագնացը՝ նման սպառողական բնութագրերով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020