![]() Jeep Gladiator-ը պատրաստ է անապատներ հաղթահարելու Ուրբաթ, 7 փետրվարի, 2020 թ. Չիկագոյի ավտոցուցահնդեսի շրջանակներում ներկայացվեց Jeep Gladiator Mojave մոդելը՝ պիքապի հատուկ տարբերակ, որը ստեղծված է ծանր պայմաններում շահագործվելու, օրինակ, անապատներ հաղթահարելու համար: Ավտոմեքենայի կախոցը զգալիորեն կատարելագործվել է, ավելացվել է վարման հատուկ արտաճանապարհային ռեժիմ, իսկ ճանապարհային լուսածերպը հասցվել է 300 միլիմետրի:
Jeep Gladiator պիքապի Mojave մոդիֆիկացիան համալրվում է Fox մեղմիչներով, 33-դյույմանոց արտաճանապարհային Falken Wildpeak անվադողերով, որոնք հագցվում են 17-դյույմանոց սկավառակների վրա: Հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել նաև հակացեխային փաթեթ: Բացի այդ առաջարկվում է Off-Road Plus ընթացային ռեժիմը, որը թույլ է տալիս բլոկավորել հետևի դիֆերենցիալը բարձր արագությամբ ընթանալիս և առանձնանում է ղեկային կառավարման հատուկ կարգավորումներով: Բացի վերը նշվածից, պիքապը ստացել է հատակի լրացուցիչ պաշտպանություն և կապոտի օդակլանիչներ: Gladiator Mojave-ը սարքավորվում է նույն շարժիչով, ինչը և ստանդարտ մոդելը՝ 6-գլանանի 3,6-լիտրանոց բենզինային ագրեգատը զարգացնում է 285 ձ.ուժ հզորություն և 353 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020