![]() Toyota-ի երեք մոդել կստանան «գիշերային» մոդիֆիկացիա Հինգշաբթի, 6 փետրվարի, 2020 թ. Ճապոնական Toyota ընկերությունը Չիկագոյի ավտոցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է հյուսիսամերիկյան շուկայի համար նախատեսված երեք նորույթ՝ Tacoma, Tundra և Sequoia ամենագնացների Nightshade Edition (բառացի՝ «գիշերային ստվեր») մոդիֆիկացիաները: Այս լուծումը տարբերվում է թափքի սև կամ գորշ ներկվածքով և մգեցված քրոմի առատ կիրառմամբ: Նշված ոճային փաթեթը մինչ այս պահը հասանելի էր միայն Corolla, Camry, 4Runner և Sienna մոդելների համար: Ի տարբերություն նշվածների, որոնց համար Nightshade Edition ոճավորումը հասանելի է SE համալրման մեքենաների հետ, Tacoma-ն, Tundra-ն և Sequoia-ն «գիշերային տեսքով» հասանելի կլինեն միայն ամենաբարձր համալրմամբ: Փաթեթը ներառում է սև կաշեպատ նստատեղեր, ռադիատորի մգեցված ճաղավանդակ, դռների սև բռնակներ և արտաքին հայելիների մգեցված վերդիրներ: Tacoma Nightshade Edition-ը առաջարկվում է 18-դյույմանոց Dark Smoke անվասկավառակներով, Tundra-ն արտաքինից կտարբերվի սև անվահեծերով և արտանետման խողովակի սև վերդիրով, իսկ Sequoia-ն՝ սև տարբերանշաններ և մուգ քրոմով լրամշակված մոլդինգներ: Բոլոր երեք մոդելները հասանելի կլինեն նշված գույներից որևէ մեկով՝ Midnight Black Metallic կամ Magnetic Grey Metallic: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020