![]() Skoda-ն ներկայացրել է միջին չափսի նոր քրոսովեր Երեքշաբթի, 4 փետրվարի, 2020 թ. Չեխական Skoda ընկերությունը Հնդկաստանի մայրաքաղաքում անցկացվող ավտոսրահում ներկայացրել է Vision IN կոնցեպտը, որը արտացոլում է պատկերացոմները տեղական շուկայի համար նախատեսված միջին չափսի քրոսովերի վերաբերյալ: Նորույթը որոշակիորեն հիշեցնում է Karoq մոդելը, սակայն աչքի է ընկնում ավելի ագրեսիվ լուծումներով: Ենթադրվում է, որ այն վաճառքի կհանվի հաջորդ տարի:
Skoda Vision IN կոնցեպտի երկարությունը 4256 միլիմետր է, բարձրությունը՝ 1589 միլիմետր, իսկ անվային բազան՝ 2671 միլիմետր, ինչից կարելի է եզրակացնել, որ այն ավելի փոքր է, քան եվրոպական շուկայում առաջարկվող Karoq-ը: Բացի այդ այն տարբերվում է առջևի թափարգելների ավելի մեծ օդակլանիչներով, ռադիատորի ճաղավանդակի «բյուրեղային դեկորով», ստորին հատվածի ալյումինե սփոյլերով և երկհատվածանի լուսադիոդային օպտիկայով, որը ներառում է ցերեկային ընթացքի L-աձև կրակները: Սրահի ձևավորման համար Skoda-ն օգտագործել է դասական նյութեր՝ բնական կաշի և դրա բարձրակարգ փոխարինիչներ: Առջևի վահանակի և դռների վերդիրները պատրաստված են բյուրեղապակուց, իսկ դեկորում օգտգործված են ավանդական դրոշմապատկերների տարրեր: Առջևի վահանակին ևս առկա է լրացուցիչ «բյուրեղապակյա տարր», որն ըստ երևույթին նույնպես խորհրդանշում է Չեխիան:
Ինչպես և Skoda-ի բոլոր ժամանակակից մոդելներում, այստեղ էլ առատորեն կիրառված են Simply Clever հայեցակարգի սկզբունքները: Դռների գրպանիկներում տեղավորվում են ֆիրմային շշերը, հետևի բազմոցը բաժանվում է երկու առանձին նստատեղի, իսկ նստատեղերի պաստառապատումն էլ իր հերթին երկկողմանի է՝ մեկը «սպորտային», մյուսը՝ ավելի շքեղ: Նոր քրոսովերը կառուցված է MQB-A0-IN հենահարթակի վրա, որը MQB հենահարթակի պարզեցված տարբերակն է: Skoda Vision IN-ի վրա տեղադրված է 1.5 TSI տուրբոշարժիչ, որը զարգացնում է 150ձ.ուժ հզորություն և 150 Նմ ոլորող մոմենտ, ինչի շնորհիվ ավտոմեքենան կարող է տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 8,7 վայրկյանում: Քրոսովերի առավելագույն արագությունը 195 կմ/ժ է: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020