![]() Նոր Renault Megane՝ այսուհետ հիբրիդային տարբերակով Երկուշաբթի, 3 փետրվարի, 2020 թ. Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Megane մոդելի հերթական թարմացումները: Առաջին անգամ մոդելային շարքում հայտնվել են Megane E-Tech լիցքավորվող հիբրիդը և R.S. Line նոր մոդիֆիկացիան, որը կփոխարինի GT Line մոդիֆիկացիային: Առանձին հիշատակման է արժանի նաև 9,3-դյույմանոց էկրանով նոր մուլտիմեդիա համալիրը: Եվրոպայում նոր Megane-ի վաճառքները կմեկնարկեն այս տարվա ամռանը:
Արտաքինից նորացված Renault Megane-ը կարելի է տարբերել ամբողջովին լուսադիոդային Pure Vision լուսարձակներից, որոնք հասանելի են արդեն բազային համալրման հետ, ինչպես նաև առջևի նոր թափարգելից, փոփոխված կողաթևերից, նոր դիզայնով անիվներից և հետևի լապտերների նոր կտրվածքից: Էլ ավելի շատ են փոփոխությունները սրահում, որտեղ առաջարկվում է կլիմատ-կոնտրոլ համակարգի կառավարման նոր բլոկ, նոր մեդիահամակարգ և առաջին անգամ մոդելի վրա տեղադրվող սարքավորումների թվային վահանակ՝ 10,25-դյույմանոց էկրանով:
Մոդելը կսարքավորվի նաև օժանդակող համակարգերի կատարելագործված Easy Drive հավաքածուն: Այն ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, վթարային արգելակման համակարգ, կույր գոտիների վերահսկման համակարգ, շարժման շարքի պահպանման համակարգ և վարորդի ինքնազգացողությանը հետևելու ֆունկցիա: Բացի այդ Renault Megane-ի համար հասանելի կլինի խցանումներում և մայրուղիով շարժմանն օժանդակող ֆունկիցան, որը հնարավոր կլինի ակտիվացնել մինչև 160 կմ/ժ արագությունների պարագայում:
Նոր Renault Megane-ի շարժիչների գամման բաղկացած է բենզինային մի քանի ագրեգատներից՝ 1.0 TCe (120 ձ.ուժ) և 1.3 TCe (100, 115, 140 և 160 ձ.ուժ): Ընդ որում, եթե համեմատաբար թույլ շարժիչները առաջարկվում են միայն վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, ապա 140 ձ.ուժ հզորությամբ տարբերակի համար հասանելի կլինի նաև ռոբոտացված փոխանցումատուփը, իսկ 160 ձ.ուժ հզորությամբ ագրեգատն էլ համակցվում է միայն 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Բացի նշվածներից հասանելի կլինեն 95 և 115 ձ.ուժ հզորությամբ 1.5 BlueHDi դիզելային շարժիչները: Առաջին անգամ մոդելը հնարավոր կլինի սարքավորել նաև E-Tech հիբրիդային ուժային ագրեգատով: Եվս մեկ կարևոր նորություն՝ R.S. Line մոդիֆիկացիայի հայտնվելը: Այն կփոխարինի մինչ այդ առաջարկվող GT Line տարբերակին և էլ ավելի շատ կնմանվի իսկական R.S.-մոդելներին: «Սպորտային» Megane-ը հեշտ է տարբերել թափարգելի մեջ ներկառուցված և Ֆորմուլա-1 բոլիդի հակաթև հիշեցնող ներդիրից, արտանետման երկու խողովակներից, սպորտային նստատեղերից և ոտնակների ալյումինե վերդիրներից: Մնացած բոլոր նորությունները նույնպես հասանելի կլինեն 300 ձ.ուժ հզորությամբ Mégane R.S. և Mégane R.S. Trophy մոդելների համար: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020








