![]() Չորրորդ սերնդի Seat Leon՝ նոր դիզայնով և հիբրիդային ագրեգատներով Շաբաթ, 1 փետրվարի, 2020 թ. Իսպանական Seat ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի Leon մոդելը: Նորույթը դարձել է զգալիորեն ավելի ընդարձակ, ստացել է նոր սրահ, հիբբրիդային ուժային ագրեգատներ և պահպանել ճանաչելի արտաքինը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին հեչբեքն ու ունիվերսալը, ընդ որում դրանք երկուսն էլ հասանելի կլինեն սպորտային FR փաթեթով: Նոր Seat Leon-ը նախկինի պես կառուցված է MQB հենահարթակի վրա, որը կիրառվում է նաև կոնցերնի այնպիսի մոդելների համար, ինչպիսին են Volkswagen Golf-ը և Skoda Octavia-ն: Դրանով հանդերձ Leon-ը զգալիորեն մեծ է Golf-ից՝ ավելի երկար լինելով 84 միլիմետրով, իսկ անվային բազայով չի զիջում Octavia-ին՝ 2686 միլիմետր: Բոլոր մոդիֆիկացիաներից առավել շատ է երկարել Leon Sportstourer ունիվերսալը, որի թափքը նախորդ սերնդի հետ համեմատ «աճել է» 93 միլիմետրով: Նոր Leon-ը ներկայացվում է, որպես գոլֆ-դասում առավել «երիտասարդական» մոդել, և Seat-ի դիզայներները կարողացել են ստեղծել ճանաչելի և համարձակ կերպար: Մոդելային ընտանիքի գլխավոր առանձնահատկությունը օպտիկայի հիշվող պատկերն է: Լուսադիոդային լուսարձակները առաջարկվում են արդեն բազային համալրմամբ, իսկ լրավճարի դիմաց հասանելի կլինեն նաև մատրիցային լուսարձակները: Սրահի կառուցվածքը նման է արդեն իսկ հիշատակված Volkswagen Golf և Skoda Octavia մոդելներին: Այսպես, սարքավորումների 10,25-դյույմանոց վահանակը առաջարկվում է որպես ստանդարտ, իսկ ավտոմատ փոխանցումատուփի ֆիքսվող փոխարկիչն իր տեղը զիջել է էլեկտրոնային ջոյսթիքին: Բացի այդ բազային սարքավորումների ցանկը ներառում է կայանման էլեկտրամեխանիկական արգելակ, շարժիչի գործարկման կոճակ, ինչպես նաև մուլտիմեդիա համակարգի 8,25-դյույմանոց էկրան: Հավելյալ գումարի դիմաց կարելի է պատվիրել տեղեկատվական–ժամանցային համակարգ՝ 10-դյույմանոց հպումային էկրանով և ներկառուցված սիմ-քարտով, որը նաև հնարավոր կլինի կառավարել ձայնի կամ ժեստերի օգնությամբ: Ավտոմեքենան սարքավորված է ակտիվ անվտանգության ժամանակակից համակարգերի և օժանդակ ֆունկցիաների լայն հավաքածուով: Ինչպես և շատ նոր մոդելների մեջ Leon-ի սրահում առկա է ուրվագծային լուսավորության ֆունկցիա, որը Xcellence համալրման մեջ ստանում է նաև «ինտելեկտուալ» գործառույթներ՝ փոխելով գույնը կախված երթևեկության պայմաններից: Օրինակ, շարժիչի գործարկման պահին այն ավելի փափուկ երանգ ունի, իսկ սպորտային ռեժիմում դառնում է ավելի վառ: Սակայն Leon-ի ուրվագծային լուսավորության հիմնական առանձնահատկությունը անվտանգության համակարգերի աշխատանքի արտացոլումն է: Այսպես, սարքավորումների վահանակի հատվածում դիոդային ժապավենը կարող է միաժամանակ հանդես գալ որպես կույր գոտիների վերահսկման, շարժման շարքի ապհպանման և կայանտեղիից դուրս գալուն օժանդակող համակարգերի ցուցիչ՝ անհրաժետության դեպքում վառ դեղին լույսով նախազգուշացնելով վարորդին հնարավոր վտանգգի մասին: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020