![]() Lotus-ը ներկայացրել է իր «առօրյա» մոդելը Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ. Lotus ընկերությունը ներկայացրել է Evora GT410 մոդելի նոր մոդիֆիկացիան, որը զրկվել է Sport մականունից: Ըստ ապրանքանշանի ղեկավարների, այն պետք է դառնա «առօրյա» ավտոմեքենա, որը նաև մոտ 3 հազար ֆունտով ավելի մատչելի կլինի, քան սպորտային տարբերակը՝ առաջարկելով 82 900 ֆունտով:
Ավտոմեքենան ավելի հարմարավետ է, քան սպորտային տարբերակը: Այն սարքավորված է Sparco նստատեղերով և կլիմատ-կոնտրոլ համակարգով: Բացի այդ առաջարկվում է հետին տեսադաշտի տեսախցիկ, որը ապահովում է լրացուցիչ անվտանգություն կայանման ժամանակ կամ ցածր արագություններով մանևրելու ընթացքում: Ինժեներները առանձնակի ուշադրություն են դարձրել ձայնամեկուսացման վրա՝ նվազեցնելով ճանապարհային աղմուկի ազդեցությունը սրահում: Արդեն բազային տարբերակում Evora GT410-ը սարքավորվում է պրեմիում դասի մուլտիմեդիա համակարգով, որն առանձնանում է ներկառուցված նավիգացիայով և Apple CarPlay ծրագրի առկայությամբ:
Լրամշակվել է նաև դռների ներքին կառուցվածքը՝ ավելացնելով լրացուցիչ պահոցներ և ներկառուցված արմնկակալներ: Հետևի դռան վրա ավելացվել է նաև մեծ ապակյա սեկցիա, որը կոչված է բարելավել տեսանելիությունը: Միևնույն ժամանակ շարժիչը մնացել է նույնը, ինչը և Sport տարբերակի վրա, այն է՝ 3,5-լիտրանոց V6 բենզինային ագրեգատ, որն ապահովում է 410 ձ.ուժ հզորություն: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020