![]() Nissan-ը թարմացրել է Navara պիքապի արտաճանապարհային տարբերակը Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ. Ճապոնական Nissan ընկերությունը թարմացրել է Navara պիքապի արտաճանապարհային տարբերակը՝ Off-Roader AT32 մոդիֆիկացիան: Մեքենան ստացել է հատակի պաշտպանիչ ալյումինե վահանակ և կատարելագործված կախոց՝ ավելի մեծ ճանապարհային լուսածերպով: Եվրոպական գնորդներին նոր Nissan Navara Off-Roader AT32-ը հասանելի կլինի արդեն փետրվարին, իսկ գները հայտնի կլինեն վաճառքի մեկնարկից անմիջապես առաջ:
Էքստրեմալ Nissan Navara Off-Roader AT32 մոդելը նախագծվել է իսլանդական Arctic Trucks ընկերության հետ համատեղ: Պիքապի նորացված տարբերակը սարքավորված է հատակի ամբողջական պաշտպանիչ ալյումինե շերտերով: Բացի այդ առաջարկվում են ցանկացած մակերևույթների վրա աշխատող Bilstein կախոց, անվակամարների ընդլայնիչներ և 31,6-դյույմանոց Nokian անվադողեր: Հավելավճարի դիմաց գնորդը կարող է ձեռք բերել առջևի դիֆերենցիալի բլոկավորման ֆունկցիա և շնորկել, որի օգնությամբ ամենագնացը ունակ կլինի հաղթահարել մինչև 800 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ: Վերը նշված լուծումներից զատ Navara Off-Roader AT32-ի սարքավորումների ցանկը ներառում է երկու նիպելներով թեթևաձույլ անվասկավառակներ, զառիվայր և զառիվեր շարժմանն օժանդակող համակարգեր, վթարային արգելակման ֆունկցիա և շրջանածիր տեսադաշտի տեսախցիկներ: Մեքենան առաջարկվում է բացառապես 2.3 dCi դիզելային շարժիչով, որը զարգացնում է 190 ձ.ուժ հզորություն և 450 Նմ ոլորող մոմենտ ու համակցվում է կամ վեցաստիճան մեխանիկական, կամ էլ՝ յոթաստիճան ավտոմատ փոխանցումտուփի հետ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020