Ամերիկյան ավտոարտադրողը, համագործակցելով ակտիվ հանգստի ոլորտում մասնագիտացված Realtree ընկերության հետ, ստեղծել է Silverado պիքապի հատուկ մոդիֆիկացիա՝ նախատեսված որսորդության սիրահարերի համար: Սերիական մոդելից նոր Silverado-ն առանձանանում է կամուֆլաժային գրաֆիկայով, արտանետման համակարգով, ոտնահենակներով, սրահի ձևավորմամբ և «արտաճանապարհային» օպցիաներով:
Silverado Realtree Edition-ի հիմքում ընկած են արդեն իսկ օֆ-ռոուդ սարքավորումներով հագեցած Custom Trail Boss և Z71 պիքապները: Ներկայացված տարբերակի ստանդարտ համալրումը ներառում է 20-դյույմանոց անվահեծեր՝ Goodyear Wrangler «արտաճանապարհային» անվադողերով, 51 միլիմետրով ավելի բարձր կախոց, Rancho հատուկ մեղմիչներ, հատակի արտաքին պաշտպանություն, երկաստիճան բաշխիչ տուփ և հետևի դիֆերենցիալի ավտոմատ բլոկավորման ֆունկցիա:
Հատուկ «որսորդական» մոդիֆիկացիան կարելի է տարբերել արտանետմամն համակարգի ուղղանկյուն խողովակներով, գրաֆիտ գույնով իրականացված օրիգինալ ոտնահենակներով, հետևի կողաթևերի նախշով, ինչպես նաև բեռնատար հենահարթակի ուժեղացված տարրերով: Տեխնիկական տեսանկյունից մեքենան չի տարբերվում ստանդարտ Silverado-ից, սակայն Realtree Edition-ը կարելի է պատվիրել միայն երկու ամենահզոր V8 շարժիչներից մեկով՝ 5,3 լիտր (360 ձ.ուժ) և 6,2 լիտր (426 ձ.ուժ) ծավալով: Լուսանկարներ |