Ֆրանսիական Alpine մակնիշը, որը պատկանում է Renault ընկերությանը, Փարիզում անցկացվող Միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացրել է A110 կուպեի քրոսսովերային մոդիֆիկացիան: Ցուցադրական մոդելը ստացել է SportsX անվանումը: Այն սարքավորված է ավելի բարձր կախոցով և հատուկ լեռնադահուկային սպորտի պարագաների համար նախատեսված ամրաններով:
Alpine-ի թեմատիկ նախագիծը նվիրված է լեռներին և ակտիվ կենսակերպին: Քրոսովերի ոճով իրականացված SportsX-ը առանձնանում է առջևի և հետևի պաշտպանիչ վերդիրներով, նոր թափարգելներով, ավելի մեծ օդակլանիչներով, նոր ոճով իրականացված հետնամասաով, ինչպես նաև անվակամարները ընդլայնող տարրերով: Սովորական կուպեի համեմատ Sports X-ի ճանապարհային լուսածերպը ավելացվել է 60 միլիմետրով, իսկ թափքի լայնությունը աճել է 80 միլիմետրով:
Տեխնիկական հագեցվածության տեսանկյունից կոնցեպտը չի տարբերվում ապրանքային Alpine ավտոմեքենաներից: Երկդռնանի մոդելը սարքավորվում է 1,8-լիտրանոց տուրբոշարժիչով, որը Pure և Legende մոդիֆիկացիաների վրա զարգացնում է 252 ձ.ուժ հզորություն և 320 Նմ ոլորող մոմենտ, իսկ նախորդ տարի ներկայացված A110S մոդիֆիկացիայի վրա՝ 292 ձ.ուժ հզորություն: Ինչպես և սերիական մեքենաները, SportsX-ը առանձնանում է հետևի քարշակմամբ և սարքավորվում է յոթաստիճան երկկցորդանի ռոբոտացված փոխանցումատուփով: Լուսանկարներ |